Վիբրատորների հակիրճ պատմությունը

Վիբրատորների հակիրճ պատմությունը

Վիբրատորների հակիրճ պատմությունը

Դուք երբևիցե մտածել եք, թե ով է հայնտնագործել վիբրատորը? Առաջին գոլորշիով աշխատող մերիչը հայտագործվել է 1869 թ. ամերիկացի բժիշկ Ջորջ Թեյլերի կողմից: Այս վիբրատորը հիմնականում օգտագործվում էր ՍՊԱ-երում և բժիշկների գրասենյակներում, քանի որ այն մեծ էր և տեղափոխման համար դժվար: 

 

Վիբրատորները սկսվեցին ռեգուլյար օգտագործվել 19-րդ դարի վերջում, այն բանից հետո, երբ բժիշկները հոգնեցին օգտագործել իրենց ձեռքերը այն հիվանդների բուժման համար, որոնց ախտորոշվել էր հիստերիա ու նեվրաստենիա: Այն ժամանակ հիստերիան ընդհանուր դիագնոզ էր, որը ընդգրկում էր մի շարք ախտանշաններ՝ դեպրեսիաից մինչ ագրեսիա և մինչ ցավը մկաններում: Բժիշկները օգտագործում էին հեշտոցային մերսումը հիստերիաի բուժման համար:

 

Մերսումը չէր դիտարկվում որպես սեքսուալ այլ ավելի շուտ որպես ավանդական բուժում ընդհանուր թուլության դեպքում: Կանանց սահմանվում էին շաբաթային կուրսեր և երբեմն անհրաժեշտ էր լինում  մի քանի ժամ իրականացնել մերսում մինչև նրանք կհասնեին նրան, ինչը անվանվում էր պարոքսիզմ (ջղաձգություն, որը նշանակում էր բուժման ավարտ): Բժիշկները մտածում էին թե ինչպես կարելի է մեքենայացնել մերսման պրոցեսը, որպեսզի այն դառնա առավել պարզ և արագ: Հիդրոթերապիան ՝ մերսման տեխնիկա, որը իրենից ներկայացնում է ջրի ուղորդված շիթ կանացի սեռական օրգաններին, էֆեկտիվ դուսր եկավ պարոքսիզմի ստիմուլյացիաի համար: 1880թ-ին բժիշկները հեղափոխական հայտնագործություն կատարեցին այս բնագավառում, ստեղծելով առաջին էլեկտրական վիբրատորը: Այդ հսկայական մեքենան թույլ էր տալիս հիվանդներին հասնել պարոքսիզմի 9 րոպեների ընթացքում:

 

1902թ-ին Hamilton Beach ըներությունը շուկա հանեց առաջին տնային օգտագործման վիբրատորը: Այդ Ձեռքի վիբրատորները եղան հինդրորդ էլեկտրական սարքավորումը, որը <<մտավ>> տնային օգտագործման մեջ ավելի շուտ քան խոհանոցային ստանդար սարքավորումներից մեծամասնությունը: Շատ ընկերություններ հետևեցին այդ օրինակին և1900-ականների առաջին չորս տասնամյակների ընթացքում արտադրեցին տասնյակ տարբեր կոնստրուկցիաներ:

 

Վիբրատորները վաճառվում էին որպես կենցաղային տեխնիկա, որը կօգնի կանանց պահպանել երիտասարդության փայլը և հանգիստ վարքագիծը: Նման հայտարարությունները շատ տարածված էին 20-րդ դարի 10-ական և 20-ական թվականներին և դրանք կարելի էր գտնել գրեթե բոլոր հարգված կանացի ամսագրերում:

 

Վիբրատորները 1920-ական թվականներին սկսվեցին հայտնվել պոռնոֆիլմերում, ներկայացնելով այն հասարակությանը որպես սեքս-խաղալիք և տալով նրանց որոշակի սոցիալական ստիգմա: Հետևաբար, խելացի մարկետինգային գուրուներ սկսեցին այն վաճառել ցանկացած տեսքի տակ՝ բացի սեքս-խաղալիքից: Ինչպես սայրեր  ոտքերի համար, ինչպես մեջքը քորելու սարքավորումներ, կամ ինչպես փոշեկուլի  օգտագործման ուղեցույց: Այդպիսով վիբրատորները դեռևս հասանելի էին, սակայն արդեն սերտ հսկողության տակ էին:

 

Վիբրատորները նորից տարածում գտան 1980-ականներին, երբ մոլեգնում էր ՁԻԱՀ-ի համաճարակը: Պետական պաշտոնյաները յուրաքանչյուր ամերիկյան ընտանիք ուղարկում էին ապահով սեքսի միջոցները մանրամասն նկարագորղ բրոշյուրներ, իսկ վիբրատորները ներառված էին ապահով սեքսի տարբերակները մեջ: