Ինչպե՞ս ինքնուրույն իրականացնել կրծքի ստուգում

Ինչպե՞ս ինքնուրույն իրականացնել կրծքի ստուգում

Ինչպե՞ս ինքնուրույն իրականացնել կրծքի ստուգում

Ինչու՞ է անհրաժետշ կրծքի ստուգումը:

Կրծքագեղձերի քաղցկեղը ԱՄՆ-ում հանդիսանում է քաղցկեղի առավել տարածված տեսակը կանանց մոտ:

ԱՄՆ-ում ամեն տաս կանանցից մեկի մոտ իր կյանքի ընթացքում կզարգանա կրծքագեղձի քաղցկեղ:

Կրծքագեղձերի քաղցկեղի առաջացման ռիսկը աճում է կապված տարիքի և ընտանիքի պատմության հետ: Այդուհանդերձ դեպքերի 70%-ը հանդպում է այն կանանց մոտ, ում մոտ ռիսկի գործոնը որոշված չէ:

Եթե Դուք այն հայտնաբերեք նախնական փուլում, ապա քաղցկեղը կարելի է էֆեկտիվորեն բուժել: Քաղցկեղի նախնական փուլում հայտնաբերման դեպքում փրկման հնգամյա ժամանակահատվածը կազմում է 90%: Եթե Դուք մեծ եք 40 տարեկանից, ապա Դուք պետք է ռեգուլյար մամմոգրամմա անցնեք:

Շատ դեպքերում կրծքի անհարթությունները հայտնաբերվում են ինքնուրույն:

Եր՞բ է անհրաժեշտ իրականացնել կրծքի ստուգում:

Ստուգման համար ամենահարմար ժամանակահատվածը դա դաշտանային շրջանից 2-3 օր հետոն է: Պետք է հաշվի առնել, որ դաշտանային շրջանից մի քանի օր առաջ, կամ հղիության ժամանակհատվածում Ձեր կուծքը կարող է կոշտուկներով կամ զգայուն լինել: Եթե Ձեզ մոտ չկան ռեգուլյար դաշտանային շրջաններ, ապա ուղղակի իրականացրեք ստուգումը յուրաքանչյուր ամիսվա նույն օրը: Ընտրեք այնպիսի ամսաթիվ, որը կարող եք հիշել: Եթե Դուք ընդունում եք հորմոններ, ապա Ձեզ անհրաժեշտ է դիմել Ձեր բժշկին և ճշտեք ինքնուրույն ստուգման համար հարմար ժամանակը:

Ինչպե՞ս իրականացնել կրծքի ստուգում:

1.      Դրեք բարձը աջ ուսի տակ

2.      Աջ ձեռքը ծալեք գլխի հետև

3.      Օգտագործեք ձախ ձեռքի մատների բարձիկները և սկսեք ամբողջ կրծքի զննումը

4.      Կրծքի յուրաքանչյուր հատվածի վրա սեղմեղք տարբեր ուժեղություններով

5.      Զգուշորեն սեղմեք պտուկը, տեսնելու համար կա արտադրություն թե ոչ

6.      Նույնը կրկնեք ձախ կրծքի համար աջ ձեռքով

Բաղնիքում.

1.      Բարձրացրեք աջ ձեռքը

2.      Օճառեք ձեռքերը

3.      Կատարեք 3-ից 6-րդ քայլերը պառկած դիր

Հայելու առաջ.

Փնտրեք ցանկացած փոփոխություն Ձեր կրծքի ձևի մեջ: Բացի այդ մի միռացեք մանրամասն զննել Ձեր պտուկները, թե ինչ արտադրություն կա: Այս քայլերից յուրաքանչյուրը իրականցրեք հայելու առաջ:

1.      Բարձրացրեք ձեռքերը գլխի վերև

2.      Դրեք ձեռքերը Ձեր կոնքերին և ուժեղ սեղմեք, կրծքի մկանները ակտիվացնելու համար

3.      Թեքվեք առաջ

4.      Իջեցրեք ձեռքերը  կողքերով

Կրծքի զննման մեթոդներ.

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք իրականացնում են ավելի մանրամասն զննում, երբ ունեն նմանակման որոշակի մոդել: Ստուգեք կրծքի ամբողջ տարածքը, այդ թվում նաև կրծքերի միջև, թևատակերը և կրծքի վերևի և ներքևի հատվածները: Կարևորը ստուգել ամբողջ կուրծքը: