Տղամարդկանց անօրգազմիա

Տղամարդկանց անօրգազմիա

Տղամարդկանց անօրգազմիա

Անօրգազմիաի տարածվածությունը տղամարդկանց շրջանում.

1-10 միլիոն տղամարդ

Տղամարկանց անօրգազմիաի տարածման գնահատականը շատ է տատանվում, և գրեթե ամբողջությամբ կախված է դրա սահմանումից: Ձեր դրությունը գնահատելուց հիշեք, անիրական սպասումները կարող են անդրադառնալ Ձեր խնդրի լրջության ընկալման վրա: Եթե Դուք զգում եք, որ խնդիրներ ունեք, զրուցեք Ձեր զուգընկերուհու հետ: Բժշկի, հոգեբանի, հոգեթրապևտի կամ թերապեվտիգնահատականը նույնպես շատ օգտակար կարող են լինել:

Անօրգազմիաի առաջացումը.

Առաջին հարցը, որ պետք է քննարկել այս դեպքում, դա դեղորայքի կողմնակի ազդեցությունն է: Սերմնաժայթքման հետ խնդիրները հանդիսանում են հակադեպրեսանտների և շատ այլ դեղերի  տարածված կողմնակի ազդեցություն: Մինչ որոշելը, որ Ձեզ մոտ առկա է սեքսուալ դիսֆունկցիա, անհրաժեշտ է դիտարկել Ձեր օգտագործվող դեղորայքը, թմրանյութերը և ալկոհոլը: Պարզ ֆիզիոլոգիական ստուգումը նույնպես կարող է օգնել բացառելու այնպիսի առողջական խնդիրները, ինչպիսիք են շաքարախտը կամ սկլերոզը:

Անորգազմիաի ախտանշանները և աղտորոշումը.

Ուշացող կամ բացակայող օրգազմը հանդիպում է տղամարդկանց երկու էապես տարբերվող խմբերի մոտ, սկսած 40-ից մինչև 50 տարեկանա հասակում: Մեր ծերանալուն հավասար մեր բոլոր ռեֆլեքսները դանդաղում են: Ահա թե ինչու են սպորտը և մեքենա վարելը 50 տարեկանում տարբերվում 20-ից: Սերմնաժայթքումը նույնպես հանդիսանում է ռեֆլեքս և այն դանդաղում է շատ տղամարդկանց մոտ: Հաճախ դա մեծ ազդեցություն ունի այն պատճառով, որ շատ են տարբերվում փորձն ու սպասումները նրանից թե ինչպես է դա եղել երիտասարդ տարիքում, երբ օրգազմը գրեթե անխուսափելի էր և հաճախ շատ արագ էր ստացվում: Շատ կանայք վշտացած են դեպքերի նման զարգացմամբ: Նրանք սովոր են տեսնել տղամարդուն օրգազմի հաճույքից ուղղակի պայթելուց, շատ կանայք կարծում են, թե տղամարդը, ով սերմնաժայթքման հետ դժվարություններ ունի, բավականաչափ գրգռված չեն կամ էմոցիանալ կապ չունեն: Այդ կարծիքը ամբողջությամբ սխալ է:

Այն ժամանակ, երբ որոշ տղամարդիկ խիստ տխրում են սերմանաժայթքման դանդաղեցման կամ բացակայության պատճառով, մյուսները դա շատ հեշտ են ընդունում: Այդ տղամարդիկ ասում են, որ քանի որ նրանք ավելի շատ հաճույք են ստանում քան երբ նրանք երիտասարդ էին, այդ իսկ պատճառով օրգազմի բացակայությունը նրանց չի անհանգստացնում: Բացի այդ, որոշ տղամարկանց համար դա երկնային միջամտության պես մի բան է. 20-30[1]տարի նրանք փորձել են օրգազմը հետաձգել, և ի վերջո նրանք ապահովված են դրանով:

Մյուս կողմից, երիտասարդ տղաները, ում մոտ օգրազմի ուշացում կամ բացակայություն է նկատվում, կարող են հանդիպել լուրջ հոգեբանական բարդությունների: Հաճախ դա տղամարկիկ են, ովքեր ունեն սեքսի, կանանց կամ ինտիմ մտերմության մեծ և կրքոտ ցանկությունը: Այն ժամանակ, երբ նրանց մի մասը ունեցել է շատ զուգընկերուհիներ, մյուսները փորձ գրեթե ընդհանրապես չունեն: Երկու դեպքերում էլ մարդ կարող է անգիտակցորեն զսպել կամ հրաժարվել այն գործողությունում, որը նա, գիտակցաբար կամ ոչ, համարում է վտանգավոր կամ զզվելի:

Մյուս վախերը, որոնք ենթագիտակցաբար խանգարում են սերմնաժայթքմանը, իրենց մեջ պարունակում են վախ հղությունից, անկախ նրանից, թե պաշտպանիչ միջոցներ օգտագործվում են թե ոչ:

Տղամարկանց անօրգազմիաիա բուժում:

Այնպիսի տարրական վախերը և ախտանիշները, որոնցով այն արտահայտվում է, հանդիսանում են ամենադժվար բուժելի սեքսուալ խնդիրներից: Իրոք, անօրգազմիան բարդ է բուժել երիտասարդ մարդկանց մոտ, քանի որ այն կապված է տարրական վերքերի կամ անգիատակից որոշումների հետ: Մեկ կամ երկու տարի թերապիան հազվադեպություն չեն և արդյուքները երախավորված չեն: Այն կանայք, ովքեր նման մարդկանց հետ են հարաբերություններ ստեղծում, պետք է գիտակցեն, որ նրանց սպասվում են դժվարությունների երկար փուլեր:

Սակայն հիշեք, որ առողջ սերմանաժայթքումը առաջանում է հոգեբանական և / կամ ֆիզիոլոգիական ստիմուլյացիայով: Որոշ տղամարդիկ շատ ամաչկոտ են այն հարցում, թե ինչ են կոնկրետ նրանք ցանկանում. Լինի դա թույլ ճնշում առնանդամի վրա, կարմիր բարձր կրունկներ, թե <<ես քեզ սիրում եմ>> բառերը: Եթե տղամարդը սերմնաժայթքման հետ խնդիրներ ունի, նրա զուգընկերուհին պետք է համոզվի, որ նա ստանում է նախընտրելի ստիմուլյացիան: Մեծանալուն զուգընթաց, ստիմուլյացիան պետք է ավելի անմիջական լինի: Զուգընկերները պետք է միացյալ ուժերով պետք է հասկանան, թե ինչն է ամենից լավ օգնում և ազդում: