Ինչպես մեծացնել սեքսուալ գրավչությունը

Ինչպես մեծացնել սեքսուալ գրավչությունը

Ինչպես մեծացնել սեքսուալ գրավչությունը

Սեքսուալ գրավչության մեծացում

Ցանականում եք զգալ ձգտում: Ցանկանու՞մ եք նախկինի պես զգալ գրգռվածության քաղցր ցավը: Բայց երեխաները զբաղեցնում են Ձեր ժամանակը՞, ամուսինները չե՞ն անում այն, ինչ պետք է անեն, և Դուք լինու՞մ եք շատ հոգնած, որպեսզի ինքնուրույն հասնեք այդ վիճակին: Դուք միայնակ չեք: Կյանքի ավելի բարդ և լարված դառնալու պատճառով ավելի շատ մարդիկ են հայտնում, որ իրենց լիբիդոն աստճանաբար նվազում է:

Ին՞չ է ցածր լիբիդոն

Ցածր լիբիդոն սահմանվում է որպես սեքսուալ գրգռվելիության հետ կապված բարդություն: Ստույգ սահմանում չկա, թե  ինչ է իրենից ներկայացնում <<բավականաչափ>> գրգռվածությունը: Ցածր լիբիդոն շատ սուբյեկտիվ է և կարելի է չափել միայն նրանով, թե ինչն է Ձեր կարծիքով հանդիսանում բավականաչափ սեքսուլա ցանկություն: Այն չի չափվում ելնելով նրանից, թե Ձեր զուգընկերը համարում է ոչ բավականաչափ, կամ Դուք լսել եք, թե Ձեր հարևանը ինչն է համարում նորմալ: Սեքսուալ ցանկության օպտիմալ մակարդակը յուրաքանչյուրի մոտ տարբեր է:

Բայց եթե Դուք անհանգստացած է նրանով, թե սեքսի մասին ինչքան քիչ եք մտածում կամ ցանկանում սեքս, ապա կարդացեք շարունակությունը: Ցածր լիբիդոն կարող է խանգարել Ձեր հարաբերություններին, զրկել սթրեսսից բնականոն տարբերակով ազատվելու հնարավորությունից և խլել կյանքի գլխավոր հաճույքներից մեկից:

Ցածր լիբիդոի պատճառները

Հորմոնալ փոփոխություններ:

Հորմենալ փոփոխությունները հանդիսանում են լիբիդոի նվազեցման հիմանական պատճառներից մեկը: Հորմոնալ փոփոխությունները կարող ենք սպանել լիբիդոն կամ դարձնել մշտական գրգռված վիճակում գտնվող մարդ: Հիմնականում հորմոնները ժամանակի ընթացքում փոփոխվում են նաև կյանքի տարբեր փուլերում:

1. Հակաբեղմնավորիչները: Նախկինում հակաբեղմնավորիչ կոճակներում էստրոգենի և պրոգեստերոնի բարձր մակարդակ էր պարունակվում: Այս հորմոնների չնչին շեղումը կարող է լիովին խախտել Ձեր լիբիդոն իր նորմայից: Այսօր կոճակները էֆեկտիվ են ավելի ցածր չափաբաժիններով և լիբիդոի անկմում առաջացնելու ավելի ցածր հավանականությամբ: Բայց եթե Դուք զգայուն եք հորմոնների նկատմամբ, ինչպես և շատ կանայք, Ձեր չափաբաժինը կարող է բավարար լինել Ձեր ցանկությունը շեղելու համար: Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ չափաբաժնի համար:

2. Հղիություն: Երբ Դուք հղի եք, Ձեր օրգանիզմում տեղի են ունենքում  պրոգեստերոնի (հայտնի, որպես հղիության հորմոն) ցայտկումներ,  պատրաստելով մարմինը, որպեսզի այն ստեղծի տաք և փափուկ միջավայր, պտուղի գոյության համար:  Ցավոք պրոգեստերոնի մեծ չափաբաժինը, անկախ նրանց բնական և նորմալ լինելուց, կարող է վերացնել Ձեր ցանկությունը: Հղիության ժամանակ ցանկությունը փոփոխվում է նաև այլ պատճառներով: Շատ կանայք կորցնում են սեքսով զբաղվելու ցանկությունը առաջին 3 ամիսների ընթացքում վատառողջության պատճառով, ինչը Ձեզ դարձնում է բավականաչափ հիվանդ, որպեսզի սեքսի ցանկություն չլինի: Այդ ցանկությունը վերադառնում է երկրորդ եռամսյակի ժամանակ, այնուհետև նորից վերանում անընդհատ մեծացող փորի հետ, ինչի պատճառով Դուք Ձեզ զգում եք անհարմար և ոչ գրավիչ սեքսի համար: Դիմացեք, դա ուղղակի  ժամանակավոր երևույթ է: Հորմոնների մակարդակը կվերադառնա նորմալին, առավորտյան փսխումները կվերանան, իսկ շատ զուգընկերներ ուղղակի պաշտում են հղի փոր:

3. Դաշտանադադար: Հորմոնները խելագարվում են դաշտանադադարի շրջանում: Ձեր հորմոնների, նամանավանդ էստրոգենի, մակարդակը սկսում է ընկնել: Եվ նորից, սա հորմոնների միջև հավասակշռություն է, որը սպանում է սեքսի ձգտումը:

Պրոգեստերոնի ինչպես մեծ, այնպես էլ փոքր քանակությունը, կորող է սպանել ցանկությունը: Պրոգեստերոնի մակարդակի անկման հետ մեկտեղ, ընկնում է նաև սեռական ցանկությունը: Հայտնաբերվել էր, որ մաշկին քսվող  պրոգեստերոնով կերմները, նվազեցնում են դաշտանադադարի ախտանիշները, միաժամանակ բարձրացնելով նվազող սեռական ցանկությունը:

Էստրոգենի ընկնող մակարդակը կարող է հանգեցնել հեշտոցի լորձաթաղանթի նեղացման, ինչը սեքսը դարձնում է անհարմարավետ, բերելով սեքսից խուսափելուն: Էստրոգենիային կրեմները շատ էֆեկտիվ են, վերականգնելով հեշտոցի լորձաթաղանթը մինչ դաշտանադադարային վիճակի, նորից դարձնելով հեշտոցը էլաստիկ և փափուկ: Էստրոգենի փախարինման թերապիան կարող է շատ էֆեկտիվ լինել Ձեր օրգանիզմը սեքսին պատրաստելու համար, սակայն պետք չէ մոռանալ, որ ավել էստրոգենը կարող է ուրիշ հորմոնների բալանսը խախտել, օրինակ տեստոստերոնի:

Եթե տեստոստերոնի մակարդակը սահմանային մակարդակից նվազում է, ապա առաջանում է տեստոստերոնի պակասորդ: Քանի որ տեստոստերոնը անմիջականորեն կապված է ցանկության հետ, ապա տեստոստերոնի ցանկացած նվազեցում կբերի լիբիդոի զգալիորեն անկմանը: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ տեստոստերոնը նվազեցնում է սեքսուալության կասեցումը և բարձրացնում է սեքսուալ ֆանտազիան ու գրգռվածությունը:  Սակայն, որպես կանոն, այն ազդում է միայն այն կանանց վրա, ում մոտ նկատվում է տեստաստերոնի պակասորդ:

Սեքսի ժամանակ կան ցավե՞ր

Ցանկությունը կորցնելու միանշանակ լավ տարբերակը դա ցավն է: Սքսուալ ցավի տարածված տարբերակներ են հանդիսանում ա) այտուցների և գրգռվածության պատճառով ցավոտ հեշտոցը, բ) հեշտոցի մկանների պատահական ջղաձգումները, գ) հեշտոցի այրումը և քորը, դ) միզապարկի զգայուն լինելը: Այս ախտանշաններից շատերը առաջանում են վարակների պատճառով: Դիմեք բժշկին:

Ոչ միայն ցավը կարող է ընդհատել սեքսը, այլ նույնիսկ ցավի սպասումը սեքսի ժամանակ, կարող է բերել նրան, որ Ձեր օրգանիզմի հիշողությունը կարող է կանգնեցնել ուժեղացող սեռական ձգողությունը: Անցյալ ցավոտ փորձը կբերի ներան, որ Ձեր մարմինը լարվում է, սեղմելով մկանները և սահմանափակելով արյան շրջանառությունը, հանգեցնելով սեքսուալ կրակի մարմանը:

Հիվանդություններ

Հիվանդությունը հանդիսանում է լիբիդոի թշնամին: Երբ Դուք հիվանդ եք, Ձեր օրգանիմզը կենտրոնանում է առողջանալու վրա: Բնական է, որ լիբիդոն  աջանհերթությունների ցուցակից դուրս է մնում:

Քաղցկեղը կարող է ուշադրությունը կենտրոնացնել ուշադրությունը փրկության վրա ավելի շատ, քան սեքսի: Վիրահատությունը, քիմիոթերապիան, որոնք օգտագործվում են բուժման ժամանակ, ժամանակավոր ստիպում են Ձեզ զգալ շատ հիվանդ սեքսի համար:  Ձվարանների վնասման պատճառով քիմիոթերապիան կարող է ազդել հորմոնների մակարդակի վրա (էստրոգեն և տեստաստերոն): Հորմոնների նորմալ մակարդակին վերադառնալու համար կարող է անհրաժետշ լինել հորմոնային թերապիա:

Շաքարախտ (հեշտոցի չորություն, սեռական զգայունության և լիբիդոի նվազում )

Սրտի և թոքերի հիվանդությունը կարող ենք խանգարել, խլելով էներգիան, որն անհրաժեշտ էր սեքսով զբաղվելու համար:

Սեռավարակները կարող են խանգարել սեքսուլա հաճույքներին և զսպես ցանկացած սեքս, մինչ բուժումը:

Այց հիվանդություններ, ինչպիսիք ենք աուտոիմունային հիվանդությունները և արտրիտը, անմիջապես ազդում են սեռական ֆունկցիոնալության վրա և լիցքաթափում են գրգռվածությունը:

Դեղորայք

Հաճախ ոչ թե հիվանդության, այլ դեղորայքի պատճառով է, որ որոշ կանայք իրենց իմպոտենտ են զգում

Հակադեպրեսանտ.  Հակադեպրեսանտները չեն իջեցնում սեքսի ձգտումը: Բայց օրգազմին հասնելը դարձնում են շատ դժվար: Որոշ ժամանակ անց Ձեր օրգանիմզը սովորում է չգրգռվել, քանի որ գիտի, որ ուղղակի հիասթափվելու է:

Արյան ճնշումը կարգավորող դեղեր. Դրանք միջամտում են նյարդային համակարգի աշխատանքին, և կանխում են արյան հոսքը դեպի սեռական օրգանները:

SPECTATORING:

Կանանց մոտ լիբիդոր ցածրացման հիմնական պատճառներից մեկն է: Մի քանի գործ միաժամանան անելու ունակ լինելը շատ օգտակար է, երբ Ձեզ անընդհատ անհրաժետշ է շարժվել երեխաների, տան, աշխատանքի  ամուսնության միջև, բայց դա այդքան էլ դրական հատկություն չէ, երբ Դուք փորձում եք գրգռվել և հասնել օրգազմի: Կենտրոնանալը ամենակարևոր ունակությունն է, երբ հարցը վերաբերվում է գրգռվելուն: Կերնտրոնացեք Ձեր երևակայության կամ Ձեր զուգընկերոջ վրա: Եթե Դուք մտածում եք կոմունալ վճարումների կամ երեխաների մասին, ապա հնարավոր է, որ Ձեզ նախ պետք է հոգալ բոլոր մյուս գործերի մասին, մինչ գրգռվել սկսելը: Առանձնացրեք Ձեզ համար անձնական ժամանակ և տարածություն, որտեղ Դուք գիտեք, որ ոչինչ Ձեզ չի անհանգստացնի: Կարդացեք էրոտիկ գրականություն, կամ դիտեք սեքսուալ բովանդակություն ունեցող ֆիլմ:

Ձեր մարմնի պատկերը

Շատ կանայք ունեք այն ավանդական համոզմունքը, որ իրենց սեքսուալ գնահատականը ամբողջությամբ կախված է իրենց գրավչությունից: Ավելորդ քաշը, կամ ուղղակի ոչ գիրավիչ լինելու զգացողությունը, կարող են այնպես անել, որ Ձեր ցանկությունը ամբողջությամբ կվերանա: Միայն շատ ուժեղ կինը կարող է շրջանցել այդ ծրագիրը և կենտրոնանալ իր անձնական սեքսուալ զգացողությունների վրա: Մարեք լույսը, և խաղացեք ինքներտ Ձեր հետ, որպեսզի փորձեք հասցնել Ձեր սեքսուալ երանությանը առանց որևիցե երևակայական աչքերի, որոնքը դատում են Ձեզ:

Անցած սեռական բռնություն

Կանանց մոտ 24%-ը զգացել են որոշակի սեքսուլ բռնության փորձ: Տրավմատիկ փորձից հետո Ձեր մարմինը սովորել է թողնել սեքսը այն կատեգորիայում, որը Ձեզ մոտ առաջացնում է լարվածություն և ցավ: Անցյալում սեքսուալ բռնությունը կարող է հանգեցնել նրան, որ մարմինը լավածությունից <<կփակվի>> շատ ավելի շուտ, քան Դուք կսկսեք նախերգանքը: Երբ Ձեր մարմինը լարվում է, Ձեր մարմնի հյութերը դադարում են ծորալ: Արյունը չի հասնում սեռական օրգաններին և մաշկին: Այդ հատվածները կդառնան ավելի քիչ զգայուն հպումներին և գրգռվելը կդառնա ավելի դժվար, եթե ոչ ցավոտ: Սթեյսի Հեյնսը գրել է մի հետաքրքիր գիրք այս թեմայի վերաբերյալ, անվանումն է՝ <<Սեքսի ուղեցույց փրկվածների համար>>:

Ինչպես պայքարել ցածր լիբիդոի դեմ

Տղամարդկանց մոտ, իրենց գործիքը աշխատանքային վիաճակի բերելու համար, կա փոքր երկնագույն հաբ: Իսկ ինչու՞ դրանից չկա կանանց մոտ: Ընդհանուր առմամբ Վիագրան և Սիլիասը ոչ մի բան չեն անում լիբիդոի բարձրացման համար: Նրանք ուղղակի գրգռված տղամարդուն տալիս են էրեկցիա: Եթե նա չունի ցանկությունը, ապա նա չի ունենա էրեկցիա անգամ իր կապույտ հաբերի օգնությամբ:

Քանի որ սեքսով զբաղվելու համար կանանց պետք չի էրեկցիա, ապա նաև վարդագույն հաբի անհրաժեշտություն չկա: Նրանց հարկավոր են պրակտիկ լուծումներ, որոնք օգնում են սեքսուալ ցանկության մեծացմանը հիմնվելով կոնկրետ անհատի վրա: Ահա ցածր լիբիդոի դեմ պայքարի մի քանի պարզ և հաճելի միջոցներ, որոնք կապված չեն դեղորայքի հետ:

1. Կատարեք Կեգելի վարժություններ: Կեգելի վարժությունները թույլ են տալիս չկորցնել հեշտոցի, սեռական շուրթերի և անգամ թիթեռնազորնի (клитор) հետ: Արյան շրջանառության մեծացումը Ձեր սեռական օրգանները կդարձնի ավելի զգայուն և թույլ կտա ավելի հեշտ կառավարել ստացվող ստիմուլյացիան:

2. Կարդացեք էրոտիկ գրականություն: Դա հիանալի մեթոդ է սեքսուալության վրա կենտրոնանալու համար:

3. Դիտեք պոռնոգրաֆիկ ֆիլմեր: Չկա գրգռվելու ավելի արագ տարբերակ, քան աչքերի օգնությամբ: Նրանք ինչ որ կերպ անմիջականորեն կապված են Ձեր թիթեռնազորնի (клитор) հետ: 1994 թվականին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մոտ, ի պատասխան սեքսուալ տեսարանների, արտադրվում է քսուք, թեկուզ նրանք չեն հայտնել այն մասին, որ գրգռվել են: Գրգռվածությունը, այսպես ասած նրանց շրջանցել է և ուղղորդվել ուղիղ հարավ: Շատ կանայք հատնում են պոռնոգրաֆիկ ֆիլմերից հետո աննկարագրելի սեքսի (մաստուրբացիայի) մասին, թեպետ նրանք չեն էլ զգացել գրգռվածություն անմիջապես դիտման ժամանակ:

4. Կարգավորեք Ձեր հորմոնները: Եթե Դուք լիբիդոի անակընկալ անկումներ եք ունենում, ապա դիմեք բժշկի: Դա կարող է հորմոնալ դիսբալանսի նշան լինել: Տեստաստերոնի կամ պրոգեստերոնի մակարդակը կարող է ցածր լինել, եթե Ձեր տաիրքը գերազանցում է 40-ը և Դուք դաշտանադադարի սկսման հետ կապված նախանշաններ ունեք: Տեստաստերոնով կամ պորգեստերոնով կրեմներով բուժումը կարող է պարզ լուծում հանդիսանալ Ձեր սեքսուալ ցանկությունների բարձրացման համար:

5. Ճիշտ սնվեք: Յուղերի և քաղցրի մեծ քանակությունը ստիպելու են Ձեզ զգալ թույլ, անբան և ուղղակի հիվանդ զգալ: Եվ ես մոռացա նշեմ նաև ատելությունը սեփական մարմնի նկատմամբ: Բանջարեղեններով և մրգերով սնվելը սպիտակուցի հետ համատեղ հանդիսանում է Ձեզ առողջ զգալու արագ տարբերակ: Իսկ Ձեզ առողջ զգալով, կզգաք նաև գրգռված:

6. Վարժություններ:  Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժությունները Ձեզ դարձնում են սեքսուալ գրգռված և պատրաստ սեքսին: Վարժությունները ազատում են լարվածությունից, հորմոնները պահում են ճիշտ մակարդակի վրա (լիբիդոն խանգարող կորտիզոլ հորմոնի վառելու միջոցով), և ուժեղացնում են արյան շրջանառությունը դեպի էրոգեն գոտիներ, տաքացնելով այդ հատվածները և դարձնելով նրանց ավելի զգայուն հպումներին:

7. Օգտագործեք ժենշեն:  Մի շարք աֆրոդիազիակներ փորձելուց հետո, պարզ դարձավ, որ մոգական հաբ գոյություն չունի: Բայց աֆրոդիզիակի էֆֆեկտը ամենաշատը ստեղծում է լավ առողջությունը (առողջություն = սեքսուալություն): Ժենշենը դուրս եկավ միակ նյութը, որը ցույց է տալիս առավել կայուն արդյունք սեքսուալ գրգռվածության տեսանկյունից և դա այն պատճառով, որ այն հանդիսանում է առավել էֆֆեկիվ առողջության ընդհանուր խնդիրների լուծման հարցում:

8. Վերձրեք Ձեր վիբրատորը:  Հնարավոր է, որ Դուք չզգաք, որ գրգռված եք մինչև չզգաք վիբրացիա Ձեր սեռական օրգանների վրա: Պրոցեսը սկսելուն օգնելու համար փորձեք վիբրատոր:

9. Մեկնարկեք Ձեր սեռական օրգանները:  Թիթերնազորնի համար նախատեսված գելերը նախատեսված են թիթեռնազորնի և սեռական շուրթերի հատվածում արյան շրջանառության մեծացման համար, տաքացնելով այդ էրոգեն հատվածները: