Ազդու՞մ են արդյոք կանացի սեքսուալությունը բարձրացնող թուրմերը:

Ազդու՞մ են արդյոք կանացի սեքսուալությունը բարձրացնող թուրմերը:

Ազդու՞մ են արդյոք կանացի սեքսուալությունը բարձրացնող թուրմերը:

Այսօր շուկայում կան կանացի սեքսուալությունը բարձրացնող միլիոն տարբեր տեսակի գելեր, կրեմներ և թուրմեր : Պնդում են, որ այդ միջոցները օգնում են կանաց զգալ ավելի շատ հաճույք, իսկ որոշները ասում են, որ դրանք կարող են օգնել կանաց ավելի ուժեղ օրգազմ զգալ: Որոշները անգամ նախատեսված են հեշտոցի փոքրացման համար: Իսկ ազդում է արդյո՞ք այս կրեմներից որևէ մեկը

Հակիրճ պատասխան. Մենք ստույգ չգիտենք: Այդ միջոցների մեծամասնությունը տաքանալաու կամ սառելու զգացողություններ են առաջացնում: Տաքացնող միջոցները տաքացնում են սեռական շուրթերը, թիթեռնազորնը  (клитор-ը) և հեշտոցը, զգացողությունը, որը շատերի համար հաճելի է: Տաքացնող քսուքները ապահովվում են հեվելյալ խոնավությունը ավելի “ողորկ” սեքսի համար և արձակում են հաճելի տաքություն, որը տաքացնում է չլինելով շատ տաք: Այդ տաքացնող հեղուկները չեն հավակնում օրգազմի ուժեղացմանը, ալյ ավելի շատ սեքսի ժամանակ զգացողությունների ուժեղացմանը:

Սառեցնող գելերում օգտագործվում են մենթոլ կամ նման բաղադրիչներ, սառեցնող և ծակծկող զգացողություններ առաջացնելու համար: Այս գելերից որոշները պարունակում են L-Արգինին , որը նպաստում է մարմնում արյան ավելի հեշտ հոսքին: Որոշ կանայք դա շատ հաճելի են համարում, իսկ որոշների համար այդ զգացողությունները չափազանց կլինեն: Կավելացնի այն Ձեզ հաճույք? Հնարավոր է: Կառաջացն՞ի այն Ձեզ մոտ օրգազմ: Երևի թե ոչ: Շատ սառեցնող գելեր խորհուրդ են տրվում պարբերաբար քսել թիթեռնազորնին  (клитор-ին)  և սեռական շուրթերին շատ անգամներ, մի գուցե նույնիսկ մինչև Ձեր ձեռքը կհոգնի”: Մենք կարծում ենք, որ բոլոր այդ շփումներն ել հենց հանդիսանում են օրգազմի զգոցողության աճի իրական պատճառը: Բայց դա ընդամենը մեր կարծիքն է: