Առաքում և Վճարում

Ընդհանուր տեղեկություններ

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ 5000 դրամ և ավել գնում կատարելուց Երևանում առաքումն իրականացվում է անվճար:

SexToys.am,-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:

SexToys.am,-ում չկան պատվերի սահմանափակումներ` գումարի և թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կատալոգում: Միչև 5000 դրամ պատվերի դեպքում ապրանքի գնին գումարվում է 1000 դրամ առաքման գումար:

Պատվերի կարգավիճակը և պատմությունը 

Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը, ինչպես նաև զամբյուղի արժեքը:

Առաքման պայմանները

Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը SexToys.am-ում ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեզ հետ 093 739-869 հեռախոսահամարով և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

Վճարում

Վճարման եղանակները

SexToys.am-ում պատվերի համար վճարումն դեռևս իրականացվում է երկու եղանակով:

  1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca (Master, Visa, Arca) համակարգի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը: Եթե դեռևս այդ համակարգերի օգտագործող չեք, ապա կարող եք գրանցվել այստեղ:
  2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը:

Կանխիկ վճարման պայմանները

Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: